Պիկեն համոզել է Դե Լիխտին, որպեսզի վերջինս չտեղափոխվի Բարսելոնա

Հայտնի է դարձել այն պատճառներից մեկը, թե ինչու պաշտպան Մատիաս դե Լիգտը 2019 թվականին «Այաքսից» «Բարսելոնա» չտեղափոխվեց։

Հոլանդացի ֆուտբոլիստը ցանկանում էր տեղափոխվել կատալոնական ակումբ, սակայն «բլաուգրանայի» պաշտպան Ժերար Պիկեի հետ զրուցելուց հետո մտափոխվել է:

Diario Sport-ը պնդում է, որ խաղացողներըհանդիպել են Կարիբյան կղզիներում արձակուրդի ժամանակ և քննարկել են Դե Լիխտի հնարավոր տեղափոխությունը «Բարսա»: Պիկեն ասել է հոլանդացուն, որ նա բավականաչափ խաղաժամանակ չի ստանա թիմում։

Հոլանդացին ի գիտություն է ընդունել Պիկեի խոսքերն ու տեղափոխվել «Յուվենտուս»։

Նշվում է, որ ինքը՝ Պիկեն, հերքում է, որ դա տեղի է ունեցել, իսկ դե Լիգտն ու նրա գործակալ Մինո Ռայոլան՝ ոչ։