«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին թիմի երկրպագուներին հորդորել է ավելի մեղմ վերաբերվել վինգեր Ուսման Դեմբելեի նկատմամբ, ով հրաժարվել է երկարաձգել պայմանագիրն ակումբի հետ առաջարկված պայմաններով։
«Ես կցանկանայի մարդկանց խնդրել, որ դադարեն սուլել Դեմբելեի հասցեին։ Այսքանը:
Այսօր նրան սուլել են, և այսուհետ ես խնդրում եմ ձեր աջակցությունը: Նա դեռ կարող է մեծ օգուտ տալ թիմին», 42-ամյա մասնագետի խոսքերն է հաղորդում Marca-ն:
Հիշեցնենք, որ Դեմբելեն և «Բարսելոնան» դեռևս չեն կարողանում համաձակնության գալ ֆրանսիացու պայմանագրի շուրջ: