Մենք ոչ լավագույն ժամանակներն ենք ապրում. Անչելոտի

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է Լա լիգայի խաղում «Գրանադայի» նկատմամբ տարած հաղթանակի մասին:

«Մենք հիմա լավագույն ժամանակները չենք ապրում, բայց թիմից սա էի սպասում՝ լավ արձագանք և վաստակած 3 միավոր։

«Ասենսիոն շատ լավն է մրցաշրջանի սկզբից: Պարզապես գեղեցիկ գոլ նր կատարմամբ:

Յովիչը վարակվել էր կորոնավիրուսով և 100%-ով պատրաստ չէր ֆիզիկական տեսանկյունից։ Այդ է պատճառը, որ նա քիչ խաղաժամանակ է ստանում:

Ընդհանուր առմամբ, մենք հինգշաբթի առավոտյան վերադարձանք Մադրիդ (գավաթում «Աթլետիկից» պարտվելուց հետո), դա մասամբ ազդել է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակի վրա:

Բոլորս էլ գիտենք, որ դժվար ժամանակաշրջան ենք ապրում։ Մենք մեկ շաբաթ ունենք շարքից դուրս մնացածներին վերադարձնելու համար» իտալացու խոսքերն է փոխանցում El Chiringuito TV-ին:

«Ռեալը» 1:0 հաշվով առավելութոյան հասավ «Գրանադայի» նկատմամբ և ավելի ամրապնդեց առաջատարի դիրքը