Բրենտֆորդը ռեկորդային թվով մարզահագուստներ է վաճառել

Դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը միացել է անգլիական «Բրենտֆորդին»:

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ակումբը գերազանցել է վաճառքի ռեկորդը։ Պահանջարկը փետրվարին սովորական պահանջարկից 30 անգամ ավել է եղել։

Տեղափոխությունից հետո առաջին օրը մարզաշապիկների պատվերներ են ստացվել 21 երկրներից, այդ թվում՝ Հարավային Կորեայից, ԱՄՆ-ից, Ավստրալիայից և Գրենլանդիայից։

Էրիկսենի հայրենի Դանիայում «Բրենտֆորդի» վերնաշապիկների պահանջարկը նույն մակարդակի վրա է եղել, ինչ Մեծ Բրիտանիայում:

Էրիկսենն անգլիական ակումբին է միացել «Ինտերից»` ազատ գործակալի կարգավիճակով: