El Confidencial. Մեսսին ասել է Չավիին և նախկին խաղընկերներին, որ չի կարողանում ադապտանալ ՊՍԺ-ին

Լիոնել Մեսսին դժվարությամբ է հարմարվում ՊՍԺ-ին։

Ինչպես հայտնում է El Confidencial-ը, արգենտինացին անցյալ շաբաթ Բարսելոնայում ընթրել է Սերխիո Բուսկետսի, Ժորդի Ալբայի և Չավիի հետ:

Ընթրիքի ժամանակ, որտեղ խաղացողների կանայք նույնպես ներկա էին, բոլորը կիսվել են իրենց գործերով:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Մեսսին խոսել է այն մասին, թե որքան դժվար է իր համար հարմարվել երկրի, ակումբի ու թիմի փոփոխությանը։ Արգենտինացին լքել է ռեստորանը լուրջ տրամադրությամբ։

Նաև El Confidencial-ի տեքստում նշվում է, որ Մեսսին չի կարողանում մոտիվացիա գտնել ՊՍԺ-ում։ Արգենտինացին կարոտում է Իսպանիան, Բարսելոնան, ակումբը և թիմակիցներին: