Ըստ InStat-ի, Զախարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկան լավագույն 2-րդ ֆուտբոլիստն է

Մոսկվայի «Դինամոյի» երիտասարդ տաղանդ Արսեն Զախարյանը գովասանքի է արժանացել հեղինակավոր պորտալի կողմից։

Խոսքը InStat ռեսուրսի մասին է, որը մասնագիտացած է վիճակագրական ցուցանիշների հավաքագրման մեջ։

Պարզվել է, որ Զախարյանը Եվրոպայի մինչև 20 տարեկան երկրորդ լավագույն խաղացողն է։ Այդ մասին է վկայում նրա ցուցանիշը, որն ուղղակիորեն կախված է խաղադաշտում հանդես գալու մակարդակից։ Ֆուտբոլիստի գնահատականը 277,3 է, իսկ «Այաքսի» կիսապաշտպան Ռայան Գրավենբերը, որը զբաղեցնում է ցուցակի առաջին հորիզոնականը, ունի 294,8 ցուցանիշ։

Ավելի վաղ Զախարյանն ընդգրկված էր նաև 2021 թվականի տարբեր վարկանիշային ցուացկներում: