🎥 Ատլանտան վերջ դրեց Ֆինիքսի հաղթարշավին, Լեյքերսը նորից անկայուն է. NBA-ում հետաքրքիր խաղային օր էր

Բասկետբոլի ազգային ասոցիացայում խաղային օրը լի էր անակնկալ և հետաքրքիր խաղերով:

«Ատլանտա Հոքսը» սեփական խաղահրապարակում 124:115 հաշվով հաղթեց Արևմտյան կոնֆերենցիայի առաջատար «Ֆինիքս Սանսին»: Խաղի ամենաարդյունավետ բասկետբոլիստը «Ատլնատայի» առաջատար Թրեյ Յանգն էր, որը վաստակել է 43 միավոր: «Ֆինիքսից» Դևին Բուկերը վաստակել է 32 միավոր: Սա «Ֆինիքսի» առաջին պարտությունն էր 12 խաղերի ընթացքում: Մինչ այս վերջիննրես գրանցել էին 11 անընդմեջ հաղթանակ:

«Լոս-Անջելես Լեյքերսը» առանց Լեբրոն Ջեյմսի 110: 111 հաշվով պարտվեց Լոս-Անջելեսի մյուս թիմին` «Կլիպերսին»: «Կլիպերսը» խաղի հաղթական ետումը կատարեց 4-րդ քառորդի ավարտից վայրկյաններ առաջ: Ռեջի Ջեկսոնը թույլ չտվեց «Լեյքերսին» հաղթանակը վերցնել: Սա «լճաբնակների» 28-րդ պարտությունն էր: Վերջիններս Արևմտյան կոնֆերենցիայում 9-րդ են, «Կլիպերսը»` 8-րդը:

Մյուս հանդիպումները.

«Մայամի»- «Սան Անտոնիո» 112:95

«Մինեսոտա»- «Դետրոիտ» 128:117

«Չիկագո»- «Տորոնտո» 120:127

«Սակրամենտո»- «Գոլդեն Սթեյթ» 114:126