Մադրիդի «Ռեալի» վինգեր Գարեթ Բեյլը պահեստայինների նստարանին է անցկացրել Իսպանիայի գավաթի խաղարկության 1/4 եզրափակչի՝ «Աթլետիկի» դեմ ամբողջ խաղը (0:1)։
El Chiringuito-ի տեսախցիկները ֆիքսել են ուելսցու ծիծաղը, երբ Էդեն Ազարը նախավարժանքից հետո վերադառձել է պահեստայինների նստարան:
Բելգիացին վարժություններ է կատարել եզրային գծի մոտ, սակայն Կարլո Անչելոտին որոշել է խաղադաշտ դուրս չբերել նրան և հետ է ուղարկել պահեստայինների նստարան:
Ազարը վերադարձել է իր տեղը և ողջունել թիմակիցներին, իսկ Բեյլը ծիծաղել է ստեղծված իրավիճակի վրա:
