Անչելոտի. Նրանք պատժված չեն

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին մեկնաբանել է Գարեթ Բեյլի, Էդեն Ազարի և Լուկա Յովիչի բացակայությունը Իսպանիայի գավաթի խաղարկությունում Մադրիդի «Ատլետիկից» (0-1) կրած պարտությունից հետո։

Երեքն էլ խաղը սկսեցին պահեստայինների նստարանից և այդպես էլ չհայտնվեցին խաղադաշտում:

«Հոգնածության պատճառով փոխարինեցինք Կրոսին, ինչպես նաև Վինիսիուսին: Մտածեցի լրացուցիչ ժամանակի փոխարինումների մասին, բայց հետո արդեն ժամանակ չկար։

Ֆուտբոլիստները պատժվե՞լ են։ Սրան պատասխանելու ոչինչ չունեմ։ Չկան պատիժներ: Անհիմն բաներ են դրանք:

Չխաղացին նաև Սեբալյոսն ու Վալյեխոն։ Այս խաղացողները հավասար են նրանց հետ, ովքեր նույնպես չեն խաղացել», իտալացու խոսքերն է փոխանցում Marca-ն։