Ռեալը կապ է հաստատել Մինո Ռայոլայի հետ

Մադրիդի «Ռեալը» պատրաստվում է պայքարել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի համար:

Ըստ goal.com ի ամռանը մադրիդյան ակումբը ցանկանում է ձեռք բերել Կիլիան Մբապեին անվճար, ուստի պատրաստ է միջոցներ ուղարկել Հոլանդի տրանսֆերի համար։

«Ռեալի» ներկայացուցիչներն առաջին կապերն են հաստատել Մինո Ռայոլայի հետ, ով նորվեգացու գործակալն է:

Հոլանդի համար ակտիվ պայքար են մղում նաև «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը»: