Լևանդովսկի. Մենք գլխավոր ֆավորիտներից մեկն ենք

«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին խոսել է Չեմպիոնների լիգայում հաղթելու թիմի հնարավորությունների մասին։

«Բավարիան» միշտ ցանկանում է նվաճել բոլոր գավաթները: Դատելով մեր խաղից և կազմից՝ մենք Չեմպիոնների լիգայի գլխավոր ֆավորիտներից մեկն ենք։ Բայց ամենակարևորը խաղացողների առողջությունն է մրցաշրջանի ամենակարևոր շաբաթներին։

Կարևոր է նաև ժամանակի ճիշտ հաշվարկը մեր ֆիզիկական վիճակի հարցում։ Պետք է հասնել մարզավիճակի գագաթնակետին ամենակարևոր պահին», լեհ հարձակվողի խոսքերն է փոխանցում Bayern&Germany-ին։

Մրցաշարի 1/8 եզրափակչում «Բավարիան» կհանդիպի «Զալցբուրգի» հետ։