«Մարսելի» և Ֆրանսիայի հավաքականի նախկին պաշտպան Էրիկ Դի Մեկոն կարծում է, որ ՊՍԺ-ն պետք է նոր գլխավոր մարզիչ նշանակի։
«Տեղի ունեցածից հետո (Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում «Նիցայից» կրած պարտությունը), ինձ թվում է, որ նրանք մտածում են այդ մասին։ Շուտով կմեկնարկի Չեմպիոնների լիգան, շուկայում շատ մարդիկ կան: Չեմ հասկանա, եթե Զիդանին շանս չտան։
«Ռեալի» հետ խաղը 2շաբաթից է և մենք երեկվա նման հանդիպումներ ենք տեսնում, ինչպես «Նիցայի» հետ, որտեղ թիմային խաղ չկար։ Անհատական մակարդակում առաջընթաց ևս չկա։
Մի բան է, որ խաղացողներն ու առաջատարները կատարեն իրենց աշխատանքը, բայց Պոչետինոյի գալուց հետո որևէ առաջընթաց չկա: Ես նույնիսկ մտածում եմ, արդյոք նա դա միտումնավոր չի անում», Դի Մեկոյի խոսքերն է փոխանցում RMC Sport-ը:
Դի Մեկոն Ֆրանսիայի հավաքականում անցկացրել է 23 հանդիպում: