Հոնդուրասի հավաքականի դարպասապահին փոխարինել են ցրտահարության նախանշանների պատճառով

Աշխարհի առաջնության ընտրական փուլի ԱՄՆ-Հոնդուրաս հանդիպումն անցկացվել է -16 աստիճանի պայմաններում։

Մինեսոտայում ԱՄՆ-ն հյուրընկալել էր Հոնդուրասին: Հանդիպման մեկնարկի պահին ջերմաչափը ցույց է տվել -20 աստիճան։ Այնուհետև այն նահանջել և հասել է -16-ի։


Հոնդուրասի ֆուտբոլիստները պատրաստ չեն եղել նման պայմաններին, ինչի արդյունքում նրանց համար ավելի դժվար է եղել: Վերջիններս առաջին խաղակեսից հետո ստիպված փոխարինել են դարպասապահ Լուիս Լոպեսին, որը հիպոթերմային` ցրտահարության ախտանիշներ է ունեցել:

Ֆուտբոլիստներից շատերը հատուկ դիմակներով են դուրս եկել խաղադաշտ:

Արդյունքում հանդիպումն ավարտվել 3:0 հաշվով` ամերիկացիների օգտին: