Սաութգեյթը և Գոսենսը խոսել են Անգլիա-Գերմանիա հանդիպման մասին

Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը խոսել է Եվրո-2020-ի 1/8 եզրափակչի Գերմանիայի հետ խաղից սպասելիքների մասին:

«Գերմանիայի հետ խաղը հիանալի առիթ է պատմություն գրելու և մարդկանց հիշողություններ նվիրելու բրիտանացիների և գերմանացիների խաղերի մասին, որոնք որոշ չափով կտարբերվեն այն ամենից, ինչ նրանք լսել են վերջին օրերին», – Սաութգեյթին է մեջբերում BBC- ն:

Իր հերթին գերմանացի պաշտպան Ռոբին Գոսենսը ևս խոսել է առաջիկա հանդիպման մասին․

«Անգլիայի ուժը հարձակման գծում արագության մեջ է: Անձամբ ինձ համար սա նշանակում է, որ պաշտպանությունում լավ խաղալը կլինի մեր գերխնդիրը: Եթե ​​մենք կոմպակտ խաղանք պաշտպանությունում և սզպենքԱնգլիայի հարձակվողական ներուժը, ապա ինքներս կկարողանանք ինչ-որ բան ստեղծել: Համոզված եմ՝ այս տարբերակը կաշխատի , – Գոսենսի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Թիմերի հանդիպումը տեղի կունենա վաղը ՝ հունիսի 29-ին, Լոնդոնում:

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: