Ֆերստապենն ու Հեմիլթոնը ռիսկի են դիմում, որովհետև չեն անցել այնպիսի վթարի միջով, ինչպես ես. Հակինեն

Ֆորմուլա 1-ի կրկնակի չեմպիոն Միկա Հակինենն ասել է, որ չէր կարող իրեն թույլ տալ պայքարել այնպես, ինչպես «Ռեդ Բուլիի» ավտոարշավորդ Մաքս Ֆերստապենը և «Մերսեդեսի» ներկայացուցիչ Լյուիս Հեմիլթոնը անցած մրցաշրջանում:

Հակինենը հիշել է 1995 թվականի Ավստրալիայի Գրան- Պրիում տեղի ունեցած միջադեպը, որից հետո նա երկու ամիս անցկացրեց հիվանդանոցում:

«Ես նույն ոճո՞վ եմ վարել, ինչ այս երկուսը։ Չէի ասի, դա իմ ոճը չէ, քանի որ շատ լուրջ վթարի եմ ենթարկվել։ Ես շատ ժամանակ եմ անցկացրել հիվանդանոցում և գիտեմ, թե որքան ցավալի է, երբ ինչ-որ բան այն չէ:

Նրանք չեն անցել սրա միջով, ուստի մեծ ռիսկի են դիմում և հույսը դնում են մեքենայի և մրցուղու անվտանգության վրա», Հակինենի խոսքերն է փոխանցում  RacingNews365-ը: