Ընթերցողների մեծ մասը նախապատվություն է տալիս, որպեսզի Մխիթարյանը կարիերան շարունակի իտալական գրանդում

Նախորդ շաբաթ մեր կայքը հարցում էր անցկացրել, որպեսզի փորձի հասկանալ, թե հայ հասարակությունը, որտեղ է տեսնում Մխիթարյանի ֆուտբոլային կարիերայի շարունակությունը:

Տարբերակներում նշվել էին այնպիսի ակումբներ, որոնց շրջանում ամենաշատն է պտտվում Հայաստանի հավաքականի ավագի անունը:

Արդյունքում հարցմանը մասնակցածների 30%-ը կարծում է, որ Հենրիխը պետք է կարիերան շարունակի Իտալիայում` մասնավորապես «Միլանում»:

Այնուհետև` 17%-ը նախապատվություն է տվել Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»: Դորտմունդի «Բորուսիան», «Ռոման» և «Յուվենտուսը» հավաքել են համապատասխանաբար 10-ը, 8 և 6 տոկոս ձայներ:

Իսպանական «Սևիլիան» ստացել է 15% հավանություն և վերջապես ևս 15%-ն էլ մտածում է, որ Մխիթարյանը չպետք է տեղափոխվի վերը թվարկածներից որևէ մեկը և կարիերայի համար մեկ այլ շարունակություն ընտրի: