Գրինվուդը թիկնապահներ է վարձել

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մեյսոն Գրինվուդը որոշել է ուժեղացնել անվտանգությունը գրավի դիմաց ազատ արձակվելուց հետո, հայտնում է Daily Mail-ը:

Այժմ տան մուտքի մոտ երկու մասնավոր անվտանգության աշխատակից կա, անվտանգության մասնագետն էլ տեսահսկման համակարգ է տեղադրել։

20-ամյա ֆուտբոլիստը ձերբակալվել էր անցած կիրակի՝ իր ընկերուհու՝ Հարիետ Ռոբսոնի մեղադրանքներից հետո, ով հրապարակել է ծեծի լուսանկարները և տեղադրել նրան ստիպողաբար սեքսով զբաղվելու ձայնագրություններ։ Գրինվուդը կալանքի տակ է եղել 3 օր։

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» Գրինվուդին հեռացրել է հանդիպումներից և մարզումներից՝ նրա դեմ մեղադրանքների պատճառով: Nike-ը` որը, հովանավորում էր մարզիկին, դադարել է աշխատել նրա հետ։