Իրականում ես 111 գոլ եմ խփել, վստահ եմ՝ Ռոնալդուն այն կգերազանցի․ Ալի Դայեի

Իրանի հավաքականի նախկին հարձակվող Ալի Դայեին վստահություն է հայտնել, որ «Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կկարողանա գերազանցել ազգային թիմի կազմում խփած գոլերի քանակով իր սահմանած համաշխարհային ռեկորդը։

«Սպասում էի, որ Ռոնալդուն կգերազանցի իմ ռեկորդը։ Իրականում ես 111 գոլ եմ խփել, բայց դա արդեն նշանակություն չունի։ Ես վստահ եմ, որ իր խաղաոճի և մարզավիճակի շնորհիվ Կրիշտիանուն ավելի շատ գոլեր կխփի։ Ես համոզված եմ, որ նա արժանի է այդ ռեկորդին։ Երբ նման խաղացողը կրկնում է իմ ռեկորդը, ինձ համար դա հավասար է ևս մեկ ռեկորդի։ Դա մեծ պատիվ է ինձ համար»,- Դայեիի խոսքերն է փոխանցում AS-ը։

Հիշեցնենք՝ Ռոնալդուն դուբլ ձևակրպեց խմբային փուլի՝ Ֆրանսիայի հետ խաղում (2-2)։ 11-մետրանոցից հեղինակած երկրորդ գոլը պորտուգալացու համար 109-րդն էր ազգային թիմի կազմում։ Այդ կերպ, Ռոնալդուն կրկնել էր համաշխարհային ռեկորդը, որը պատկանում էր իրանցի նախկին ֆուտբոլիստին։ Բելգիայի հետ երեկ կայացած խաղում Ռոնալդուն կարող էր նոր ռեկորդ սահմանել, եթե գոլի հեղինակ դառնար։ Պորտուգալիայի ընտրանին, սակայն, նվազագույն հաշվով պարտություն կրեց ու լքեց պայքարը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: