Շվեդիայի հավաքականի հարձակվողը հետաքրքրել է անգլիական գրանդին

Daily Express-ի փոխանցմամբ ՝ Շվեդիայի ազգային հավաքականի եւ «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող Ալեքսանդր Իսակը հայտնվել է «Լիվերպուլի» սելեկցիոն ծառայության հետաքրքրությունների շրջանակում: Ըստ աղբյուրի, դրա պատճառն այն է, որ 21-ամյա ֆուտբոլիստը լավ է հանդես գալիս Եվրո-2020-ի խմբային փուլի խաղերի ընթացքում:

«Կարմիրների» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կարծում է, որ Իսակը կարող է հիանալի փոխարինող դառնալ Ռոբերտո Ֆիրմինոյին: Ճիշտ է, «Ռեալ Սոսյեդադը» մտադիր չէ բաց թողնել իրենց հարձակվողին, ակումբը նրա համար նոր պայմանագիր է պատրաստում:

2019-ին իսպանական ակումբը 6,5 միլիոն եվրոյով գնեց շվեդ ֆուտբոլիստին Դորտմունդի «Բորուսիայից»: Այժմ ֆուտբոլիստը գնահատվում է 40 միլիոն:

Եվրո-2020-ում Իսակը անցկացրել է 2 հանդիպում։