Լապորտան և Չավին տարաձայնություններ ունեն

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան և գլխավոր մարզիչ Չավին տարաձայնություններ ունեն Ուսման Դեմբելեի հարցում, հայտնում է Marca-ն:

Ըստ աղբյուրի՝ Լապորտան ցանկանում է, որ Դեմբելեն այլևս երբեք չխաղա կատալոնական թիմում։

Չավին իր հերթին նույնպես չի պնդում, որ Դեմբելեն մնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։ Այնուամենայնիվ, նա հասկանում է խաղացողի մակարդակը և հավատում է, որ կարող է օգտակար լինել թիմին։ Չավին նաև կարծում է, որ Դեմբելեն` Պյեր-Էմերիկ Օբամեյանգի ադապտացիայի համար կարևոր բաղադրիչ է, քանի որ վերջինիս հետ միասին խաղացել է Դորտմունդի «Բորուսիայում»:

Շուտով կողմերի միջև կկայանա հերթական հանդիպումը` Դեմբելեի ապագայի քննարկման համար: