Բիելսա. Անհնար է հասկանալ, թե ինչպես է աշխատում Գվարդիոլայի ուղեղը. Կլոպի պարագայում ավելի հեշտ է

«Լիդսի» գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան կիսվել է Պեպ Գվարդիոլայի և Յուրգեն Կլոպի մասին կարծիքով, որոնք գլխավորում են համապատասխանաբար «Մանչեսթեր Սիթին» և «Լիվերպուլը»։

«Գվարդիոլան այն մարդը չէ, ում պետք է մեկնաբանել, այլ այն` ումից պետք է հաճույք ստանալ: Երբ տեսնում ես, թե ինչ է նա անում իր գործը, հաճույք ես ստանում։

Իսկ եթե ինչ-որ մեկը փորձի վերարտադրել իր արածը, դա շատ բարդ խնդիր կլինի։ Նրա ստեղծագործությունը վերարտադրելու համար այն պետք է մեկնաբանվի, և ինձ թվում է, որ հնարավոր չէ հասկանալ, թե ինչպես է աշխատում Գվարդիոլայի ուղեղը` գոնե ինձ համար։

Կլոպը, իմ կարծիքով, իր ոճով մարզիչ է, ունի իր ձեռագիրը։ Շատ հաճելի է նաև դիտել նրա թիմի խաղը։ Բայց Կլոպի մտքերը ավելի հեշտ է տեսնել»,- ասել է Բիելսան DAZN-ին։