Տրաորե. Նա ինձ խնդրում է խաղալ մեկը մեկի դիմաց և ցույց տալ իմ տաղանդը

«Բարսելոնայի» նորեկ Ադամա Տրաորեն խոսել է գլխավոր մարզիչ Չավիի մասին.

«Չավին «Բարսայի» լեգենդն է: Իմ նորամուտի պահից, երբ 2-րդ թիմում էի, ես նրա հետ խոսեցի կյանքի մասին, նա եղել էր մեր տեղում, մեծացել էր ակումբում և խորհուրդներ էր տալիս:

Ինչպես Պույոլը և մյուս ավագները։ Նրանք մեզ խորհուրդներ տվեցին, և դրանք հիանալի հիշողություններ են։ Դա վերաբերում է նաև Ինիեստային, Բուսկետսին, Ալբային։ Նրանք դուրս էին եկել «Բարսելոնայի» ակադեմիայից, երկար ճանապարհ անցել և երկար տարիներ անցկացրել ակումբում:

Չավին ինձ խնդրում է ցույց տալ իմ տաղանդը, խաղալ մեկը մեկի դիմաց, ծանրաբեռնել եզրերը, անհավասարակշռություն մտցնել մրցակցի պաշտպանությունում, փորձել գոլեր խփել։ Եվս մի քանի բան կա, որ նա խնդրում է:

Կարևորը մրցունակ լինելն է։ Անկախ մրցակցից՝ պետք է հաղթել ու տալ ողջ ուժդ», Տրաորեի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo -ն։

Հիշեցնենք, որ Ադամա Տրարորեն «Բարսելոնայի» սան է համարվում: