Կեյրուշը` Էտօ’Օին. Հարկավոր չէ խաղից առաջ պատերազմական կոչեր անել

Եգիպտոսի հավաքականի գլխավոր մարզիչ Կարլոս Կեյրուշը մեկնաբանել է Կամերունի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Սամուել Էտո’Օ-ի հայտարարությունը Աֆրիկայի գավաթի կիսաեզրափակչի նախօրեին, հայտնում է ESPN -ը:

Խոսելով առաջիկա հանդիպման մասին՝ Էտո’Օն ասել էր. «Մենք մեկ նպատակ ունենք, և դա հաջորդ խաղն է հինգշաբթի։ Դուք պետք է օգտվեք այս հնարավորությունից: Պատրաստվեք, որովհետև սա պատերազմ է լինելու»։

«Սա շատ վատ ուղերձ է Կամերունի ժողովրդին:

Կարծում եմ՝ նա մոռացել է, որ կամերունցիները մահացել են մարզադաշտում մի քանի օր առաջ, ուստի պատերազմ հայտարարելը խաղից առաջ ցույց է տալիս, որ նա ոչինչ չի սովորել պրոֆեսիոնալ ֆուտբոլում անցկացրած ժամանակից։

Շատ ցավալի մեկնաբանություն էր, քանի որ ֆուտբոլը պատերազմ չէ։ Սա տոն է, ուրախություն և երջանկություն:

Պատերազմին ֆուտբոլով ենք պատասխանելու:

Մենք այստեղ ենք մարդկանց հաճույք պատճառելու համար, ոչ թե ստիպելու մահանալ»,- ասել է Կեյրուշը։