ՊՍԺ-ի լեգենդը խոսել է թիմի գլխավոր խնդրի մասին

ՊՍԺ-ի նախկին կիսապաշտպան Ժերոմ Ռոտենը կարծիք է հայտնել, որ մարզական տնօրեն Լեոնարդոն ակումբի գլխավոր խնդիրն է։

«ՊՍԺ-ն չափազանց շատ խաղացողներ ունի: Եթե ավելացնեք ևս 1 կամ 2 խաղացողներ, ապա Պոչետինոն պարզապես չի կարողանա աշխատել: ՊՍԺ-ն չի կարող խաղացողներ վաճառել, քանի որ նրանք չեն ցանկանում հեռանալ:

Ակումբի հիմնական խնդիրը Լեոնարդոն է: Նա միայն գնում է: Բայց վաճառելու համար պետք է կապեր ունենալ: Կարևոր է հարաբերություններ հաստատել խաղացողների հետ, ովքեր հաճախ չեն խաղադաշտ դուրս գալիս: Լեոնարդոն պատասխանատու է ակումբում կատարվողի համար: Միշտ չէ, որ պետք է գովել խաղացողներին», Ռոտենի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն դուրս մնաց Ֆրանսիայի գավաթից՝ 11-մետրանոցներով պարտվելով «Նիցային»: Միաժամանակ փարիզցիները վստահորեն գլխավորում են Ֆրանսիայի առաջնությունը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս են եկել 1/8 եզրափակիչ ու խաղալու են Մադրիդի «Ռեալի» հետ։