Ռոյ Քին․ Եթե Ռոնալդուի փոխարեն լինեի, Ֆելիշին հանդերձարանում ցույց կտայի

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Ռոյ Քինը խոսել է 21-ամյա պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշի ցուցադրած խաղի մասին Եվրոպայի առաջնության 1/8 եզրափակչի՝ Բելգիայի հետ խաղում։

Պորտուգալացիները նվազագույն հաշվով պարտություն կրեցին և լքեցին պայքարը․

«Արդարացում չկա նրան, երբ տեսնում ես՝ ինչպես ֆուտբոլիստները չեն կարողանում հարվածել դարպասին։ Գոնե, դարպասապահին փորձեք, չէ՞ որ դուք լավագույն ֆուտբոլիստներն ենք։ Նման բաներն ինձ շատ են զայրացնում։

Ժոաու Ֆելիշը, երբ դուրս եկավ խաղադաշտ ․․․ այս տղան ինքնակոչ է։ Դու խաղադաշտ ես դուրս գալիս այն պահին, երբ այդքան պետք ես քո երկրին ․․․ հարվածիր դարպասին։ Նա 100 մլն եվրո՞ արժե։ Եթե Կրիշտիանու Ռոնալդուին փոխարեն լինի, հանդերձարանում Ֆելիշին ցույց կտայի։

Ֆելիշն ու Բրունու Ֆերնանդեշն ինձ ուղղակի խելագարության հասցրին իրենց խաղով։ Նրանք ոչ ոք չպետք է մեղադրեն, բացի իրենցից»,- Քինի խոսքերն է փոխանցում Goal-ը։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: