Բրազիլացի պաշտպան Մարսելոն, որը հանդես է գալիս Մադրիդի «Ռեալում» 2007 թվականից, ամենայն հավանականությամբ կլքի «սերուցքայինների» ճամբարն այս մրցաշրջանից հետո:
33-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն ավարտվում է հաջորդ ամառ, իսկ «բլանկոսների» ղեկավարությունը չի առաջարկի պայմանագրի երկարաձգում ֆուտբոլիստին։
Մադրիդյան գրանդը դիտարկել է 3 ֆուտբոլիստի` Մարսելոյին փոխարինելու համար, հայտնում է AS-ը:
Ըստ իսպանական մամուլի, մայրաքաղաքային թիմը ներկայացրել է փոխարինման հետևյալ թեկնածուների ցուցակը՝ Անխելինիո (ՌԲ Լայպցիգ), Սերխիո Ռեգիլոն (Տոտենհեմ), Խոսե Գայա (Վալենսիա):
Այս խաղացողներից յուրաքանչյուրի հետ «Ռեալը» նախատեսում է բանակցել մրցաշրջանի երկրորդ հատվածի ընթացքում։