ՊՍԺ-ի ղեկավարները Պոչետինոյին հայտնել են իրենց որոշման մասին

Մաուրիսիո Պոչետինոն, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է լրագրող Աբդելա Բուլման։

Ըստ աղբյուրի՝ փարիզցիների ղեկավարությունն արդեն ծանուցել է 49-ամյա մասնագետին, որ մրցաշրջանի ավարտին նրա հետ համագործակցությունը կդադարեցվի։

Հաղորդվում էր, որ նրանք ցանկանում էին արգենտինացուն հեռացնել ձմռանը, սակայն Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի մերժման պատճառով փոխարինման թեկնածու չկար։

Պոչետինոն ՊՍԺ-ն գլխավորել է 2021 թվականի հունվարին։

Նրա գլխավորությամբ թիմը նախորդ մրցաշրջանում չեմպիոնության համար պայքարում պարտվեց «Լիլին», ՉԼ-ի կիսաեզրափակչում պայքարը զիջեց «Մանչեսթեր Սիթիից», բայց նվաճեց Ֆրանսիայի գավաթը և Սուպերգավաթը։