Արգենտինայի հավաքականին 8 խաղ է մնացել համաշխարհային ռեկորդին հասնելու համար

Աշխարհի 2022 թվականի առաջնության ընտրական փուլի շրջանակներում Արգենտինայի հավաքականը հաղթեց Կոլումբիայի ընտրանուն (1:0):

Արգենտինացիները երկարաձգեցին իրենց անպարտելիության շարքը՝ հասցնելով 29-ի, սա այս պահին ազգային հավաքականների մեջ լավագույն ընթացիկ շարքն է:

Իր ռեկորդը կրկնելու համար Լիոնել Սկալոնիի թիմը պետք է անպարտելի մնա երկու խաղում՝ մարտին Վենեսուելայի և Էկվադորի հետ։

Աշխարհի ռեկորդը (37 խաղ անընդմեջ առանց պարտության) պատկանում է Իտալիայի հավաքականին։