Հուսով եմ մենք դեռ կհանդիպենք միմյանց կարևոր խաղերում. Նադալ

«Մեծ սաղավարտի» 21-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, իսպանացի Ռաֆայել Նադալը մեկնաբանել է «Մեծ սաղավարտի» 20-ակի հաղթղ շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերի խոսքերը.

«Ինձ համար դա շատ բան է նշանակում: Մենք զարմանալի հարաբերություններ ունենք։ Միասին մենք հիանալի ձեռքբերումներ ենք գրանցել։ Ինձ համար պատիվ է լինել նրա դարաշրջանի մի մասը: Միասին մենք շատ սքանչելի պահեր ենք ապրել թենիսի պատմության մեջ։ Նրանից նման հաղորդագրություն ստանալն ինձ համար շատ բան է նշանակում։

Նրան ամենայն բարիք եմ մաղթում։ Նա գիտի դա:Ես անկեղծորեն հույս ունեմ, որ մենք դեռ կխաղանք միմյանց հետ կարևոր հանդիպումներում»,- Նադալի խոսքերն է մեջբերում Tennis 365-ը։

Ավելի վաղ Ֆեդերերը՝ մեկնաբանելով Ավստրալիայի բաց առաջնությունում Նադալի հաղթանակը, ջերմորեն շնորհավորել էր իր վաղեմի մրցակցին։