Ռոնալդոն նշել է այս պահին աշխարհի լավագույն հարձակվողի անունը

«Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր բրազիլացի Ռոնալդոն նշել է, թե իր համար ով է այս պահին աշխարհի լավագույն հարձակվողը:

«Բենզեմա, դրանում կասկած չկա: Նա պարզապես գերհզոր է: Նրանից հետո Լևանդովսկին: Հոլանդը անպայման կդառնա թիվ մեկը, բայց մյուս երկուսն այս պահին նրանից լավն են։ Հոլանդը դեռ շատ ժամանակ ունի:

«Մբապեն նույնպես ուժեղ է: Հասել է արդեն մեծ նվաճումների: Ես կարդացել եմ, որ նա տարեկան 50 միլիոն եվրոյի պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ Դա աներևակայելի է: Սակայն, իհարկե, մենք սխալ ժամանակաշրջանում խաղացինք»,- ասել է Ռոնալդոն Bobo TV-ին՝ Twitch-ի ժամանակ:

Լեգենդար հարձակվողը իր կարիերայի ընթացքում խաղացել է «Ռեալի», «Բարսելոնայի», «Ինտերի», «Միլանի», ՊՍՎ-ի, «Կրուզեյրոյի» և «Կորինտիանսի» կազմերում:

Ռոնալդոն ակումբային կարիերայում մասնակցել է 453 հանդիպման և դարձել 295 գոլի հեղինակ: