Բավարիայի ֆուտբոլիստը հավանական է, որ կշարունակի կարիերան Բորուսիայում

Մյունխենի «Բավարիայի» պաշտպան Նիկլաս Զյուլեն, ով ամռանը կլքի «Բավարիան», կարող է մնալ Գերմանիայի առաջնությունում։

Ինչպես հաղորդում է Sport1-ը, 26-ամյա խաղացողը կարող է ազատ գործակալի կարգավիճակով տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա»:

«Բավարիայի» գործադիր տնօրեն Օլիվեր Կանն անցյալ ամիս հաստատել է, որ ակումբը չի կարողացել համաձայնության գալ Զյուլեի հետ նոր պայմանագրի շուրջ։

«Բորուսիայի» ներկայացուցիչները բանակցություններ են վարել ֆուտբոլիստի հետ։ Դորտմունդցիները նրանով հետաքրքրված էին դեռ 2016 թվականին, երբ վերջինս հանդես էր գալիս «Հոֆենհայմում»: