Ստեֆ Կարին գերազանցել է լեգենդար Կոբի Բրայանտի ռեկորդը

«Գոլդեն Սթեյթ Ուորիորսի» աստղային խաղարկող Ստեֆ Կարին «Հյուսթոն Ռոքեթսի» հետ խաղի չորրորդ քառորդում (122:108) վաստակել է 21 միավոր։ 33-ամյա բասկետբոլիստի համար սա 35-րդ խաղն է, երբ նա մեկ քառորդում վաստակում է 20 միավորից ավելի։ Այսպիսով, Կարին գերազանցեց լեգենդար Կոբի Բրայանտի ռեկորդը և այս ցուցանիշով պատմության մեջ հայտնվեց առաջին հորիզոնականում։

Ընդհանուր առմամբ, նա այս խաղում վաստակել է 40 միավոր, կատարել 9 արդյունավետ փոխանցում և ռեբաունդ: Կանոնավոր մրցաշրջանի 51 խաղերից հետո «Գոլդեն Սթեյթը» երկրորդն է Արևմտյան կոնֆերենցիայի մրցաշարային աղյուսակում՝ 38 հաղթանակ և 13 պարտություն կրելով:

Նախկինում Քարին հերթական ռեկորդն էր սահմանել: «Գոլդեն Սթեյթի» կազմում անցկացրած խաղերի քանակով նա դուրս էր եկել առաջին հորիզոնական: