Հայտնի է, թե որքան աշխատավարձ է առաջարկել Բարսելոնան Դեմբելեին

«Բարսելոնան» կրկին չի կարողացել համաձայնության գալ Ուսման Դեմբելեի հետ պայմանագրի երկարաձգման շուրջ:

Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, կատալոնացիները ֆրանսիացուն առաջարկել են տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ։ 24-ամյա ֆուտբոլիստին նման պայմանները չեն բավարարել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Դեմբելեն կմնա «Բարսելոնայում» մինչև մրցաշրջանի ավարտը, քանի որ ձմռանը հրաժարվել է տեղափոխվել «Տոտենհեմ»։ Նրանով հետաքրքրված են եղել Նաև «Մանչեսթեր Յունայթեդը», «Չելսին» և ՊՍԺ-ն, բայց որևէ մեկի հետ չի հաջողվել համաձայնվել պայմանագրի պայմանների շուրջ: