«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատասխանել է այն հարցին, թե ինչ խորհուրդ կտա Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդին։
«Եթե ես լինեի Հոլանդը և ցանկանայի նվաճել «Ոսկե գնդակը», չէի տեղափոխվի նույն ակումբը, ինչ Մբապեն», – ասել է Պիկեն Twitch-ի հեռարձակման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մբապեն ամռանը կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ», իսկ Հոլանդով հետաքրքրված են թե մադրիդյան ակումբը, թե «Բարսելոնան»։