«Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները սկսել են չհետևել վինգեր Մեյսոն Գրինվուդին Instagram-ում այն բանից հետո, երբ նրան մեղադրել են ընկերուհու նկատմամբ բռնության և ծեծի մեջ:
Ֆուտբոլիստի ընկերուհի Հարիետ Ռոբսոնը նրան մեղադրել է բռնության մեջ՝ հրապարակելով ծեծի լուսանկարով story։ Ռոբսոնը նաև հրապարակել է ձայնագրություն, որտեղ նրան ստիպել է սեռական հարաբերության մեջ մտնել: Դրանից հետո Գրինվուդը ձերբակալվել է։
Կրիշտիանու Ռոնալդուն, Դավիդ Դե Խեան, Պոլ Պոգբան, Մարկուս Ռեշֆորդը, Էդինսոն Կավանին, Ֆրեդը և Ջեսի Լինգարդը դուրս են եկել անգլիացու էջից, և չեն հետևում նրան հայտնում է Daily Mail-ը։
«Մանչեսթեր Յունայթեդի» 18 ֆուտբոլիստներ շարունակում են դեռևս հետևել Գրինվուդին, այդ թվում՝ Հարի Մագուայերը և Բրունո Ֆերնանդեշը: