Քրիստիան Էրիկսենը վերադառնում է ֆուտբոլ՝ Եվրո-2020-ի համար սրտի կանգից հետո։ Այսօր հայտարարվեց, որ դանիացին դարձել է անգլիական «Բրենտֆորդի» խաղացող։
«Ինտերը» արձագանքել է իր նախկին ֆուտբոլիստի` անգլիական Պրեմիեր լիգայի ակումբի հետ պայմանագիր կնքելուն։
«Հաջողություն քեզ նոր նոր արկածների մեջ: Ուրախ ենք քեզ կրկին խաղադաշտում տեսնելու համար»,- ասված է միլանյան ակումբի հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը նախկինում խզել էր պայմանագիրը «Ինտերի» հետ։ Բանն այն է, որ Իտալիայում արգելված է խաղալ իմպլանտացված դեֆիբրիլյատորով։
Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Բրենթֆորդը» զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը: