Էյ Սմիթ. Լեբրոնը ֆենոմենալ է, բայց նրանից երբեք այնպես չեն սարսափել, ինչպես Ջորդանից

Հայտնի սպորտային փորձագետ Սթիվեն Էյ Սմիթը բացատրել է NBA-ի պատմության մեծագույն խաղացողի կոչման հավակնորդների՝ Լեբրոն Ջեյմսի և Մայքլ Ջորդանի հիմնական տարբերությունը։

«Լեբրոնը միանշանակ ֆենոմենալ խաղացող է։ Նրա ձեռքբերումներն ու ներդրումը խաղում չի կարելի անտեսել։ Նա միանշանակ պատմության լավագույն եռյակում է` համենայն դեպս:

Բայց իմ գնահատմամբ, ըստ այն մարդկանց, ում հետ ես խոսել եմ լիգան լուսաբանելիս, Ջեյմսը երբեք չի վախեցրել: Լեբրոնի դեմ խաղալով՝ հավատում ես, որ կարող ես հաղթել նրան:

Նա երբեք հակառակորդների մեջ այնպիսի սարսափ չի սերմանել, ինչպիսին Մայքլ Ջորդանը: Դա վախի գործոնն է», – ասել է Սմիթը First Take-ում:

Սակայն նրա ստուդիայի գործընկեր՝ NBA-ի նախկին խաղացող Ջեյ Ջեյ Ռեդիկը, համաձայն չի եղել այս կարծիքի հետ։

«Ձեր եզրակացությունները դրսից դիտողի եզրակացություններն են։ Դուք դիտում եք խաղը, իսկ ես ինքս խաղացել եմ, այդ թվում՝ մի քանի անգամ հանդիպել եմ Լեբրոնի հետ փլեյ-օֆֆում։ Դուք սխալվում եք», – պատասխանել է Ռեդիկը Սմիթին: