Ռենատու Սանչեսը տվել է իր պատասխանը Միլանին

Ֆրանսիական «Լիլ»-ի կիսապաշտպան Ռենատու Սանչեսը մերժել է «Միլան» տեղափոխվելու առաջարկը, հայտնում է Calciomercato-ն:

Ըստ տեղեկությունների՝ պորտուգալացին չի ցանկացել միանալ «ռոսոներիներին»՝ չնայած ակումբների միջև ձեռք բերված պայմանավորվածությանը։ Ֆուտբոլիստը ցանկանում խաղալ Չեմպիոնների լիգայում, իսկ «Լիլը» կարողացել էր փլեյ-օֆֆի ուղեգիր նվաճել:

«Միլանը» պատրաստ էր մոտ 25 միլիոն եվրո վճարել կիսապաշտպանի համար, ում պայմանագիրը ֆրանսիայի չեմպիոնի հետ նախատեսված է մինչև 2023 թվականը։

Ընթացիկ մրցաշրջանում Սանչեսը «Լիլ»-ի կազմում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: