Ես գրողի ծոցը կուղարկեի Բարսելոնան շրջապատող բոլոր անձանց. Պիկե

«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն պատմել է, թե ինչ կփոխեր ակումբում, եթե դառնար «բլաուգրանայի» նախագահ, հայտնում է Marca-ն:

«Ես ակումբն ավելի ժամանակակից կդարձնեի, շատ բան կփոխեի։

Ես կուղարկեի գրողի ծոցը ակումբը շրջապատող բոլոր աձանց: Հիմա` այստեղ, ողջ միջավայրը թունավոր է։ Պետք է ազատվել դրանից: Բոլորին անհապաղ դժոխք, ահա, թե ինչ:

Ամեն ոք, ով իրեն շրջապատի մի մասն է զգում, պետք է հեռացնել, ամեն բան մաքրելու և թարմացնելու համար»,- ասել է Պիկեն Twitch-ի հեռարձակման ժամանակ: