Դե Յոնգ. Հիմա Բարսելոնան աշխարհի լավագույն ակումբը չէ

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը խոսել է կատալոնական ակումբի ներկայիս վիճակի մասին:

«Երբեմն ես զարմացած եմ լինում, բայց ես դեռ մտածում եմ «Բարսելոնայի» մասին նույնը, ինչ առաջ:

Հիմա այն աշխարհի լավագույն ակումբը չէ, բայց դեռ շարունակում է մնալ ամենահիանալին: Դժվար ժամանակներ են, բայց լույսը առջևում երևում է: Կանենք ամեն բան այս ակումբի համար»,- ասել է Դե Յոնգը NOS-ի հետ հարցազրույցում։

Դե Յոնգը 2019 թվականից համարվում է կատալոնական ակումբի ֆուտբոլիստ: Այս ընթացքում նա անցկացրել է 120 հանդիպում և դարձել 11 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: