Աղբյուր. Յունայթեդը տրանսֆերային առաջարկ է կատարել Բարսելոնային

«Բարսելոնայի» վինգեր Ուսման Դեմբելեն շարունակում է մնալ «Մանչեսթեր Յունայթեդի» հետաքրքրությունների շրջանակում։ Ինչպես հայտնի է դարձել Footmercato-ի լրագրողներին, կարմիր սատանաները իսպանական ակումբին տրանսֆերային առաջարկ են կատարել:

Մանկունյանցիները վերջին կորուստների պատճառով հարձակման գծում ուժեղացումներ են փնտրում։ Հարձակվող Անտոնի Մարսիալը վարձավճարով միացել է «Սևիլիային», իսկ Մեյսոն Գրինվուդը որակազրկվել է ընտանեկան բռնության մեղադրանքների պատճառով:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ֆրանսիական ՊՍԺ-ին չի հաջողվել ձեռք բերել Դեմբելեին։ Փարիզցիները դեռևս չեն կարողանում պայմանավորվել «կապտանռնագույնների» հետ գործարքի մանրամասների շուրջ։