Ռունին հրաժարվել է գնալ Էվերտոնի ղեկավարության հետ հանդիպման

«Դերբիի» գլխավոր մարզիչ Ուեյն Ռունին մերժել է «Էվերտոնի» աշխատանքի համար մցակցելու հնարավորությունը, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն:

«Էվերտոնը» դիմել է իմ գործակալին և խնդրել ինձ գնալ հարցազրույցի։ Միանգամից հրաժարվել եմ։

Ես հավատում եմ, որ կդառնամ Պրեմիեր լիգայի մարզիչ և 100%-ով պատրաստ եմ դրան։ Բայց ես «Դերբիում» աշխատանք ունեմ, որն ինձ համար կարևոր է»,- ասել է Ռունին։

Հիշեցնենք, որ «Դերբին» այժմ մեծ դժվարությունների մեջ է: Տարբեր խախտումների համար ակումբից հանվել է 21 միավոր։ «Դերբին» Չեմպիոնշիփից դուրս մնալու վտանգի տակ է: