Ռոնալդու. Բնականաբար ես նրա հետևից տաքսիով չէի գնալու

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և նրա ընկերուհի Ջորջինա Ռոդրիգեսը հիշել են հարաբերությունների սկիզբը։

Ռոնալդուն Ջորջինային վերցրել է աշխատանքից, նա վաճառողուհի էր Gucci խանութում։

«Նա եկավ ինձ ախատանքից վերցնելու Բուգատիով: Իմ գործընկերները ցնցված էին. ես ժամանել էի ավտոբուսով, և հեռանում եմ Բուգատիով», – հիշում է Ջորջինան:

«Ինձ համար դա նորմալ էր. Նա իմ ընկերուհին էր։ Ես մեքենաներ ունեմ։ Ես նրա հետևից տաքսիով չէի գնալու: Դա ծիծաղելի կլիներ:

Նա դուրս է գալիս խանութից: Իսկ ես իմ շքեղ մեքենաներից մեկով դրսում եմ սպասում։ Դուրս վազեց, նստեց մեքենան, և մենք գնացինք տուն: Նա ուշ էր վերջացնում։

Սկզբում չէի մտածում, որ այնքան ուժեղ զգացմունքներ կլինեն, որ կսիրահարվեմ նրան։ Սա չէի սպասում, անկեղծ ասած: Բայց որոշ ժամանակ անց ես զգացի, որ նա իմ կյանքի աղջիկն է»,- ասել է Ռոնալդուն։