Ինձ համար մեկ է Հեմիլթոնը կհեռանա, թե ոչ. առաջնությունը դրանից ոչինչ չի կորցնի. Ուիլյամսի ղեկավար

«Ուիլյամսի» ղեկավար Յոստ Կապիտոն ասել է, որ ինքը խնդիր չի տեսնում Լյուիս Հեմիլթոնի՝ Ֆորմուլա 1-ից հնարավոր հեռանալու մեջ՝ կապված Աբու Դաբիի Գրան-Պրիի 2021 թվականի մրցաշրջանի եզրափակիչ իրադարձությունների հետ:

«Անձամբ ես թքած ունեմ։ Ինձ իսկապես չի հետաքրքրում` Հեմիլթոնը կլինի Ֆորմուլա 1-ում, թե ոչ: Դա (հնարավոր հեռանալը) հաստատ վատ չի լինի Ֆորմուլա 1-ի համար՝ սա ոչ մի կերպ չի ազդի իրավիճակի վրա։

Բացի այդ, մարդիկ անընդհատ դժգոհում են, որ Ֆորմուլա 1-ում երիտասարդ տաղանդների համար տեղերը քիչ են։ Դե, ինձ թվում է, որ յոթակի չեմպիոնն արդեն բավականաչափ իրեն դրսևորել է և կարող է լավ հեռանալ՝ տեղը զիջելով երիտասարդ ավտոարշավորդներին։ Ինչու ոչ?

Միակ բանն այն է, որ Հեմիլթոնի հեռանալը վատ կլինի Ջորջ Ռասելի համար։ Ի վերջո, այդ դեպքում նա հնարավորություն չի ունենա հաղթել Լյուիսին, իսկ Ջորջը շատ է ցանկանում դա։ Եվ ես անկեղծորեն հաջողություն եմ մաղթում նրան»,- ասել է Կապիտոն racingnews365-ին: