Տոտենհեմը ստիպում է Լիվերպուլին ավելի վաղ ձեռք բերել կոլումբիացի հարձակվողին

«Լիվերպուլը» հետաքրքրված է «Պորտուի» վինգեր Լուիս Դիասով։

«Լիվերպուլը» դիտարկում է 45 միլիոն ֆունտ ստերլինգ առաջարկել «Տոտենհեմի» թիրախում գտնվող կոլումբիացուն ձեռք բերելու համար, հայտնում է Sky Sports-ը:

25-ամյա խաղացողը «Լիվերպուլի» նպատակն էր ամռանը, սակայն խաղացողի նկատմամբ «Տոտենհեմի» մեծ հետաքրքրությամբ պայմանավորված, մերսիսադյան ակումբը կարող է արդեն հիմա հանդես գալ առաջարկով:

Այս մրցաշրջանում Դիասը երկու հանդիպում է անցկացրել «Լիվերպուլի» դեմ՝ «Պորտուի» կազմում, Չեմպիոնների լիգայում:

Պորտուգալիայի առաջնության այս մրցաշրջանում կիսապաշտպանը անցկացրել է 18 հանդիպում, դարձել 14 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։