Շատ հարձակվողների եմ հետևել, բայց այդ առումով նա լավագույնն է. Հոլանդ

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հալանդը պատմել է, թե որ խաղացողներին է հետևել սեփական խաղը բարելավելու համար։

«Ես շատ խաղացողների եմ դիտել։ Վերցնենք կենտրոնական պաշտպանների թիկունքից վազելը, երբ գնդակը փլեյմեյքերի մոտ է: Թերևս Ջեյմի Վարդին այս հարցում լավագույնն է աշխարհում։ Սրա պատճառով ես նրան շատ էի նայում։

Ես միշտ ֆուտբոլ շատ եմ դիտել և շարունակում եմ դա անել։ Եթե ​​շաբաթ օրը խաղում ենք, կիրակի օրը ես տուն եմ գալիս ու ամբողջ օրը ֆուտբոլ եմ նայում։

Շատ եմ դիտել Վան Պերսիին, նա նույնպես ձախլիկ է: Ես դիտում էի, թե ինչպես է նա գոլեր խփում, և որպես ձախլիկ՝ ինձ համար բնական էր դիտել նրա խաղը։ Ես շատ խաղացողների եմ դիտել, հատկապես՝ հարձակվողներին»,- ասել է Հոլանդը Sky Sports-ին ։