Ռեալի բողոքը մերժվել է, ֆուտբոլիստը բաց կթողնի գավաթի երեք հանդիպում

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Մարսելոյի 3-խաղյա որակազրկումը գավաթի խաղարկությունում ուժի մեջ է մնալու։

Բրազիլացին հեռացվել էր գավաթի 1/8 եզրափակչի «Էլչեի» դեմ խաղում:

Նա որակազրկվել է երեք խաղով՝ մեկը ուղիղ կարմիր քարտի համար, ևս երկուսը՝ խաղադաշտից հեռացվելուց հետո մրցավար Խորխե Վասկեսին. «Դու շատ վատն ես» ասելու համար:

Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիա, սակայն այն մերժվել է։

Այսպիսով, Մարսելոն միանշանակ բաց կթողնի «Աթլետիկի» հետ քառորդ եզրափակիչ խաղը և չի խաղա կիսաեզրափակիչում, եթե մադրիդցիները դուրս գան այս փուլ։