NBA-ն հայտարարել է Բոլոր աստղերի խաղի մեկնարկային հնգյակները

NBA-ն այսօր հրապարակել է այն խաղացողների անունները, ովքեր կհայտնվեն 2022 թվականի Բոլոր աստղերի խաղի մեկնարկային հնգյակում։

Արևմուտքից մասնակիցների թվում են «Գոլդեն Սթեյթի» և «Մեմֆիսի» պաշտպաններ Ստեֆ Կարին և Ջա Մորանտը, «Գոլդեն Սթեյթի» և «Լեյքերսի» հարձակվողներ Էնդրյու Ուիգինսն ու Լեբրոն Ջեյմսը և «Դենվերի» կենտրոնական Նիկոլա Յոկիչը:

Արևելքից՝ «Ատլանտայի» և «Չիկագոյի» պաշտպաններ Տրեյ Յանգը և Դեմար ԴեՌոզանը, «Բրուքլինի» և «Միլուոկիի» հարձակվողներ Կևին Դյուրանտը և Յանիս Անտետոկունմպոն և «Ֆիլադելֆիայի» կենտրոնական Ջոել Էմբիդը:

Բոլոր աստղերի խաղի մեկնարկային հնգյակներն ընտրվել են երկրպագուների (50%), խաղացողների (25%) և լրատվամիջոցների ներկայացուցիչների (25%) քվեարկության արդյունքում:

Մեկնարկային հնգյակում տեղ չեն գտել Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիաների (Ֆենիքս և Մայամի) առաջին տեղերը զբաղեցնող թիմերի ներկայացուցիչներից ոչևէ մեկը։

Թիմի ավագները կլինեն «Բրուքլինի» հարձակվող Կևին Դյուրանտը և «Լեյքերսի» հարձակվող Լեբրոն Ջեյմսը։ Սակայն, Դյուրանտը, ամենայն հավանականությամբ, չի կարողանա մասնակցել բուն խաղին, քանի որ նա ապաքինվում է ձախ ծնկի կողային կապանի սալջարդից։

NBA-ի 71-րդ Բոլոր աստղերի խաղը կկայանա փետրվարի 20-ին Քլիվլենդում։