🎥Եվրո-2020. Բելգիան մրցաշարից դուրս թողեց գործող չեմպիոնին

Եվրո-2020-ի 1/8 եզրափակչում Սևիլյայում մրցում էին Բելգիայի ու Պորտուգալիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց բելգիացիների նվազագույն հաշվով հաղթանակով։

Հանդիպման միակ գոլն իր ակտիվում գրանցեց Տորգան Ազարը՝ մրցակցի դարպասը գրավելով խաղի 42-րդ րոպեին։

Խաղի մնացած հատվածում թիմերից ոչ մեկին ավելին անել չհաջողվեց ու Բելգիան շարունակում է ուղևորությունը, մինչդեռ մրցաշարի գործող չեմպիոնը կվերադառնա տուն։

Եվրո 2020-ի խաղերի գործակիցներին կարող եք ծանոթանալ totogaming.am կայքում: