Ռամոս. Այս պահին բոլոր ֆուտբոլիստները ցանկանում են տեղափոխվել ՊՍԺ

ՊՍԺ-ի պաշտպան Սերխիո Ռամոսը կիսվել է փարիզյան ակումբի մասին իր կարծիքով.

«Մենք լավ մարզավիճակում ենք և նպատակ ունենք նվաճել բոլոր գավաթները: Դրա համար ունենք ամեն բան, պարզապես հարկավոր է զգոն լինել և միշտ աշխատել:

Մենք հիանալի թիմ ունենք, այն այդքան երկար պատմություն չունի, բայց ունի յուրահատուկ նախագիծ։ Բոլոր խաղացողներն այսօր ցանկանում են գալ ՊՍԺ։

Ես դեռ նույն հավակնություններն ունեմ: Ցանկանում եմ շարունակել հաղթել», 35-ամյա ֆուտոբոլիստի խոսքերն է հաղորդում Marca-ն:

Իսպանացին այս մրցաշրջանում մասնակցել է 5 հանդիպման և դարձել 1 գոլի հեղինակ: